Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան դուրս է եկել «Ուիմբլդոն»-ի 4-րդ շրջան: Մարզուհին 7:5, 4:6, 6:3 հաշվով առավելության է հասել ամերիկուհի Մեդիսոն Քիսի նկատմամբ:
Ագնեշկան իրացրել է հնարավոր 18 բրեյք-փոյնթերից 3-ը, իսկ Քիսը՝ 10-ից 2-ը:
Մրցաշարի 4-րդ շրջանում Ռադվանսկան ուժերը կչափի բուլղարացի մարզուհի Ցվետանա Պիրոնկովայի հետ:









































