Կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստվում է շարունակել հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ում՝ չնայած այն հանգամանքին, որ իրեն թիմ հրավիրած Ժոզե Մոուրինյոն ընթացիկ ամռանը գլխավորել է Լոնդոնի «Չելսի»-ն:
«Ցանկանում եմ հանդես գալ «Ռեալ»-ում երկար տարիների ընթացքում»,- նշել է ֆուտբոլիստը:
Հավելենք, որ 2012/13թթ մրցաշրջանում Օզիլն «Արքայական ակումբ»-ի կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 15 արդյունավետ փոխանցումների հեղինակ:









































