Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է Tribalfootball-ը:
Ֆուտբոլիստը պատրաստ է ընթացիկ ամռանը փոխել իր ակումբային գրանցումը: Նման որոշումը պայմանավորված է թիմի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար գործող մեծ մրցակցությամբ:
Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է կազմել 20 մլն եվրո:









































