«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 32-ամյա ձախ պաշտպան Պատրիս Էվրան «Մոնակո» վերադառնալու պատրաստակամություն է հայտնել: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Յունայթեդ»-ից, քանի որ «կարմիր սատանաներ»-ը բանակցություններ են սկսել «Էվերթոն»-ի հետ` Լեյթոն Բեյնսի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
Էվրայի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է հաջորդ ամռանը, սակայն ֆուտբոլիստն արդեն պատրաստ է լքել Անգլիան:
2012/13 թվականների մրցաշրջանում Էվրան 34 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում, 4 գոլ խփել և 6 գոլային փոխանցում կատարել:








































