Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը գովեստի խոսքեր է հասցեագրել իր ակումբակից Դիեգո Լոպեսին: Կասիլյասը նշել է, որ Լոպեսն արժանի էր խաղադաշտ դուրս գալ «արքայական ակումբ»-ի մեկնարկային կազմում:
«Վնասվածքից հետո պետք է մարզվեի և պայքարեի թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար, ինչպես անում են «Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստները: Իսկ Դիեգոն գերազանց խաղ էր ցուցադրում և արժանի էր խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում:
Չեմ ցանկանում, որ խնդիրներ փնտրեն իմ և Լոպեսի միջև: Եթե ինձ խնդրեն լքել «Ռեալ»-ը, ես կհեռանամ: Բայց որոշ հարցեր ինձ համար այդպես անհասկանալի մնացին: Օրինակ այն, որ ես չէի խաղում, բայց տեսնում էի, որ շուրջս բոլորն իմ մասին են խոսում: Չէի հասկանում, թե ինչու»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքը:



































