«Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչի Իսլանդիայի ընտրանու դեմ խաղից առաջ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ խաղը մեծ նշանակություն ունի:
«Իսլանդիայի ընտրանու դեմ խաղի արդյունքը կարևոր է թիմի և ողջ երկրի համար: Ցանկանում ենք շարունակել ելույթները մրցաշարում և լավ ֆուտբոլ ենք ցուցադրում: Բայց պետք է հաղթել: Ամեն ինչ կսկսվի նորից:
Գոհ եմ թիմի խաղից: Բախտս բերել է այն առումով, որ պահեստայինների նստարանին հզոր ֆուտբոլիստներ ունենք, ովքեր ցանկացած պահի կարող են փոխարինել խաղընկերներին, եթե վերջիններիս մոտ ինչ-որ բան այնպես չի ստացվում:
Գիտեմ, որ իսլանդացիները համառ են, վճռական, կարողանում են հաղթահարել դժվարությունները: Ընդունում ենք, որ ֆավորիտ ենք, բայց ամեն դեպքում մեզ բարդ հանդիպում է սպասվում: Իսլանդիայի հավաքականին հաղթել շատ դժվար կլինի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Հոջսոնի խոսքերը:







































