Իսպանիայի հավաքականի դեմ խաղից առաջ Իտալիայի ընտրանու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր կարծիքն է հայտնել իսպանացիների հարձակվող Ալվարո Մորատայի մասին: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել «Յուվենտուս»-ում:
«Մորատան հիանալի անձնավորություն է, ով գիտակցում է, թե որքան լավ խաղային որակներ ունի: Նա օժտված է որակներով, որոնք հատուկ են մեծագույն ֆուտբոլիստների: Իհարկե, Իսպանիայի հավաքականը միայն Մորատան չի:
Բայց նա թիվ 1 վտանգն է Իսպանիայի հավաքականում: Ալվարոն երիատասարդ է, խելացի և լսող»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:
Հավելենք, որ Իտալիայի և Իսպանիայի հավաքականների դիմակայությունը կկայանա այսօր` հունիսի 27-ին, Սեն Դենիի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում:




































