Նախկին հեծանվորդ Լենս Արմսթրոնգը, ով հայտնի դոպինգ-սկանդալից հետո զրկվեց «Տուր դե Ֆրանս»-ի չեմպիոնական բոլոր տիտղոսներից, կարծում է, որ մրցաշարում առանց խթանիչների օգնության հաղթել անհնար է.
« «Տուր դե Ֆրանս»-ում առանց խթանիչների օգնության հաղթել անհնար է: Այդ մրցաշարում ֆիզիկական պատրաստականությունը մեծ դեր ունի: Իսկ մրցման վերջնամասում հաղթում է նա, ում մկաններն ավելի լավ վիճակում են:
Զրկվել եմ 1999-2005թ. բոլոր չեմպիոնական տիտղոսներից, բայց մրցաշարը պետք է հաղթող ունենա: Իսկ թե ովքեր են նշված ժամանահատվածի հաղթողները, ոչ ոք չգիտի»,- Արմսթրոնգի խոսքերը մեջբերում Le Monde-ն:









































