Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի Ազգային գվարդիայի ղեկավար Լևան Գամկրելիձեն և Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար Յուրի Ալերովը պայմանավորվել են զինծառայողների միջև փորձի փոխանակման մասին:
Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ` բրիգադի գեներալ Լևան Գամկրելիձեն պաշտոնական այցով գտնվել է Ուկրաինայում և իր ուկրաինացի գործընկեր, գեներալ-լեյտենանը Յուրի Ալերովի հետ քննարկել է ընթացիկ համագործակցությունն ու ապագա հեռանկարները:
Կողմերը պայմանավորվել են զորավարժությունների հարցում զինծառայողների փորձի փոխանակման շուրջ: Հանդիպման ժամանակ Ալերովը Գամկրելիձեին իրազեկել է իր գերատեսչության իրականացրած բարեփոխումների մասին:









































