Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամն իր կարծիքն է հայտնել թիմի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
Հիշեցնենք` իսպանացի մասնագետը փոխարինել է Յուպ Հայնկեսին, ով ավարտված մրցաշրջանում նվաճել է բոլոր տիտղոսները:
«Գվարդիոլան հիանալի անձնավորություն է: Նա ցանկանում է, որ մենք սվորենք հասկանալ իրեն հնարավորինս արագ: Դեռևս վաղ է եզրակացություններ անել: Գվարդիոլան փոփոխություններ կկատարի «Բավարիա»-ում: Վստահ եմ, որ մեր մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Լամը:









































