ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ամերիկյան Զինված ուժերի շտաբների կոմիտեի ղեկավարի պաշտոնում գեներալ Մարտին Դեմփսի թեկնածությունը կրկին առաջադրելու իր մտադրության մասին՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Համանման քայլը վերաբերում է նաև նրա տեղակալ՝ ծովակալ Ուինեֆելդին: Այս մասին նշվում է նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
Բարաք Օբաման 2 զինծառայողներին էլ անվանել է «հիանալի սպաներ, ովքեր գերազանց ղեկավարում են զինված ուժերը»: Նա Սենատին կոչ է արել հաստատել Դեմփսի և Ուինեֆելդի թեկնածությունը «հնարավորինս արագ»:









































