Այսօր Մադրիդում կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկայացրել է նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
«Բոլորն են ասում են, որ մեր մարզիչը հիանալի անձնավորություն և մասնագետ է: Նրա մշտական հանգստությունը խաբուսիկ է:
Նա սովոր է գրանդ ակումբներում առկա ճնշումներին, բայց «Ռեալ»-ն ավելին է, քան գրանդ ակումբը: Անչելոտին լավագույն տարբերակն է «Ռեալ»-ի համար»,- հայտարարելէ Պերեսը:








































