Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է Cadena Ser-ը:
«Արքայական ակումբ»-ը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկում է 50 մլն եվրո և Անխել դի Մարիայի տրանսֆերը:
Ավելի վաղ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել էր, որ ակումբի նախագահն իրեն խոստացել է թիմում պահել Բեյլին:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ»-ն ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում էր 90 մլն եվրո:




































