Թուրքական «Սիվասպոր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Կարլոսը, ով երկար ժամանակ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում, հայտարարել է, որ ջանքեր է գործադրել Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին Մադրիդի «Ռեալ» տեղափոխելու ուղղությամբ:
Կարլոսի խոսքերով՝ «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ էր իրեն խնդրել փորձել Նեյմարին տեղափոխել «Ռեալ»:
«Ես անում էի հնարավորը, ինչ իմ ուժերի սահմաններում է: Բայց պարզ էր, որ Նեյմարի ապագան կապված է «Բարսելոնա»-ի հետ»,- հայտարարել է Կարլոսը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը 57 մլն եվրոյի դիմաց «Սանթոս»-ից տեղափոխվել է «Բարսելոնա»:









































