Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով:
Բացի Լոնդոնի «Արսենալ»-ից և «Չելսի»-ից Ռունիի ծառայություններով հետաքրքրվում են նաև իսպանական ակումբները: «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը ևս պատրաստ են պայքարել Ռունիի տրանսֆերի ձեռքբերման համար:
Ռունիի տրանսֆերը գնահատվում է 35 մլն ֆունտ, իսկ հարձակվողը ցանկանում է ստանալ 250.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:









































