«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք` «Փյունիկ»-ի մրցակիցը Մակեդոնիայի «Տետեքս» ակումբն է:
«Մրցակցի մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Գիտենք միայն, որ «Տետեքս»-ը նվաճել է Մակեդոնիայի գավաթը, ինչի շնորհիվ էլ Եվրոպայի Լիգայի ուղեգիր է ձեռք բերել: «Փյունիկ»-ը պետք է կարողնա ցուցադրել իր խաղն ու փորձել հաջողության հասնել:
Այս պահից սկսած կուսումնասիրենք մրցակցին, այնուհետև կնախապատրաստվենք հանդիպմանը: Կարծում եմ` մեզ դժվարին հանդիպումներ են սպասվում»,- «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռաֆայել Նազարյանը:









































