Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը ուրախ է, որ հնարավորություն ունի թիմի կազմում մասնակցել Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:
«Արդեն 10 տարի է հանդես եմ գալիս Իսպանիայի հավաքականի կազմում: Ուրախ եմ, որ Իսպանիայի հավաքականում խաղացել եմ տարբեր սերունդների հետ: Սովորաբար, ֆուտբոլիստի կարիերայում պատմական մեկ նվաճում է գրանցվում, երբեմն` երկու: Ես 3 կամ 4 այդպիսի նվաճումներ ունեմ: Այդ մասին երազել անգամ չէի կարող:
Լուրջ հաջողությունների հասնելու համար պետք է նպատակասլաց և տաղանդավոր լինել: Ֆուտբոլիստը պետք է ջանասիրաբար աշխատի, անընդհատ բարելավի խաղային որակներն ու ձգտի լինել լավագույնը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:








































