Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»-ում:
Dailystar-ի փոխանցմամբ՝ Իգուաինն այսօր պայմանագիր կկնքի «Արսենալ»-ի հետ: Սպասվում է, որ «զինագործներ»-ը հարձակվողի տեղափոխության դիմաց 22 մլն ֆունտ կվճարեն:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ն Իգուաինի տրանսֆերի համար մղվող պայքարում ձեռնունայն թողեց Թուրինի «Յուվենթուս»-ին:







































