«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է իր ապագայի մասին:
«Ես արդեն մի շարք բանակցություններ եմ վարել: Պատրաստ եմ քննարկել բոլոր առաջարկները, այդ թվում՝ Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից: Պատրաստ եմ նաև ազգային հավաքական գլխավորել»,- Մանչինիին մեջբերում է Football Italia-ն:
Ըստ ավելի վաղ հայտված տեղեկատվության՝ մասնագետը կարող է գլխավորել Չինաստանի ազգային ընտրանին: Թիմի ներկայիս մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն մոտ ժամանակներս կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից:







































