Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կրկնել է մեկ մրցաշրջանում ազգային թիմի կազմում խփած գոլերի ռեկորդը:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլում Իտալիայի ընտրանու դեմ խաղում հեղինակած գոլը 14-րդն էր Նեյմարի համար: AS-ի փոխանցմամբ` ավելի վաղ այդ ցուցանիշը գրանցել են գերմանացի Գերդ Մյուլերը, բրազիլացի Ռոնալդոն և հոլանդացի Պատրիկ Կլույվերտը:
Նեյմարը կարող է նաև գերազանցել այդ ցուցանիշը, քանի որ Բրազիլիայի հավաքականը դեռևս 2 հանդիպում է անցկացնելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում:









































