Friday, 19 06 2026
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Երևանի ավագանին մեկ անձի թատրոն է. Ստյոպա Սաֆարյան

Հայաստանում տեղական ինքնակառավարումը շարունակում է մնալ կախյալ և չկայացած ինստիտուտ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու անդամ, «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

«Աննորմալ երևույթ է այն, որ Երևանի ավագանին 3 ամսով ամառային արձակուրդի է մեկնում: Մի մարմին, որը կոչված է լուծելու հասարակության ամենօրյա, կենցաղային խնդիրները, չի կարող նման աշխատաոճ ունենալ: Ամեն ինչ այնպես է արվել, որ Երևանի ավագանին դառնա մեկ անձի թատրոն, այս դեպքում՝ Տարոն Մարգարյանինը: Քաղաքապետարանում այնքան անսովոր են այլակարծության, որ ասում են ամեն տեղ ամեն բան չեն խոսի: Այսպիսի քաղքենիական մղումներով են առաջնորդվում այնտեղ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ մի քվեարկության ժամանակ Տարոն Մարգարյանը չի իմացել, որ ինքը ևս ավագանու անդամ է և պարտավոր է մասնակցել քվեարկությանը:

Անդրադառնալով Երևանի կանաչապատ տարածքներն ավելացնելու վերաբերյալ Տարոն Մարգարյանի հայտարարություններին՝ ավագանու անդամը շեշտեց, որ բնակիչների կողմից խնամվող սաղարթախիտ շատ գոտիներում քաղքապետարանի աշխատակիցները՝ իբր թե բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, փորձում են կտրել ծառերը, ինչին ի պատասխան՝ բնակիչները կատաղի կռիվ են մղում իրենց կողմից մշակվող կանաչապատ տարածքների համար:

«ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` Տարոն Մարգարյանը մոտեցել էր այդ մարդկանց և շնորհակալություն հայտնել նման աշխատանքի համար, իսկ հիմա, երբ ընրությունները հետևում են, քաղաքապետարանի աշխատակիցները, մուննաթով ու մարդկանց վրա մատ թափ տալով, ասում են, թե տվյալ կանաչապատ տարածքը պետք է բարեկարգվի»,- նշեց բանախոսը:

Դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն էլ հավելեց, որ տպավորությունն այնպիսին է, թե Երևանի քաղաքապետարանը մեկ հոգու կալվածք է:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու առաջին նիստը տեղի էր ունեցել հունիսի 8-ին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում