Կանադական Ալբերտա նահանգում, ներառյալ Կալհարիի արվարձանները, ավելի քան 100 հազար մարդ կարող է լքել տները ջրհեղեղի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել հունից: Ջուրը ծածկում է ճանապարհներն ու կամուրջները, քշում-տանում է մարդատար մեքենաները, լցվում բնակիչները տները, շրջում ծառեր ու էլեկտրասյուներ:
Կալհարիում հայտարարվել է արտակարգ դրություն:









































