«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերքել է տեղեկությունները` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպան Գարեթ Բեյլի «Ռեալ» տեղափոխության մասին:
««Ակումբի նախագահը խոստացել է, որ Բեյլը չի հեռանա մեր թիմից»,- մասնագետի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվում էր, որ «արքայական ակումբ»-ը պատրաստ է անգամ 90 մլն եվրո վճարել տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Անգլիայի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 33 հանդիպումների, 21 գոլ խփել և 6 արդյունավետ փոխանցում կատարել:







































