Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին մեկնաբանել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած Ճապոնիայի ընտրանու դեմ խաղը:
«Մենք շատ վատ անցկացրինք խաղի մեկնարկային րոպեները: Ճապոնիայի հավաքականը ֆանտաստիկ խաղ էր ցուցադրում: Այն իսկապես հիանալի թիմ է: Անկեղծ ասեմ` արժանի չէինք հաղթանակի: Բայց սա Իտալիայի հավաքականն է: Մենք գիտենք, թե ինչպես գրանցենք ցանկալի արդյունքը:
Մի քիչ հաջողություն և կամք` ահա թե ինչ է անհրաժեշտ: Հենց դրա շնորհիվ էլ մենք հաղթեցինք: Կարևոր էր դե Ռոսիի գոլը»,- ասել է ֆուտբոլիստը խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:






































