Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը քննադատել է թիմի նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, ով «Բավարիա» է տեղափոխվել:
Ցորկի կարծիքով` ֆուտբոլիստի տեղափոխության մասին տեղեկությունները վաղաժամկետ հրապարակվեցին: Հիշեցնենք` այդ մասին հայտարարվեց ապրիլի 23-ին, երբ դեռևս չէր կայացել երկու թիմերի հանդիպումը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի շրջանակներում:
«Բնականաբար, մենք հիասթափված էինք Մարիոյի` «Բորուսիա»-ն լքելու որոշման պատճառով: Սակայն մեզ ավելի շատ հուզեց այն, որ այդ տեղեկությունը հայտարարելու համար սխալ պահ ընտրվեց: Այնուամենայնիվ, ես չեմ ընդունում Գյոտցեին հասցեագրված վիրավորանքները: Նման իրավունք ոչ ոք չունի: Անձամբ ես շնորհավորել եմ Մարիոյին` ծննդյան օրվա կապակցությամբ»,- հայտնել է Ցորկը:









































