Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հայտնել է, որ Ճապոնիայի հավաքականի դեմ հանդիպումն անչափ բարդ ընթացք ուներ: Հիշեցնենք` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Իտալիա-Ճապոնիա հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով: Չեզարե Պրանդելիի սաները հաղթանակ տարան, իսկ թիմերը դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին:
«Մենք բազմիցս հիանալի խաղ ենք ցուցադրել, սակայն չենք հաղթել: Այս անգամ մեզ հաջողվեց առավելության հասնել բարդ մրցակցի նկատմամբ:
Շնորհավորում եմ Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներին: Այն իսկապես հիանալի թիմ է: Ճապոնիայի ընտրանու դեմ խաղն ամենաբարդերից մեկն էր իմ կարիերայում»,- նշել է դե Ռոսին:









































