Մեծ Բրիտանիայում ծրագրում են ստեղծել ռոբոտ-մարդասպանների, որոնց հարկ չի լինի հանձնարարել խոցման թիրախը. նրանք դա անձամբ կփնտրեն: Այս մասին հայտնում է Wales Online-ը:
Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալիստեր Բերտն ասել է, որ ռոբոտ-մարդասպանների նոր սերնդի զարգացման ծրագրի իրականացումը Աֆղանստանում անօդաչու թռչող սարքերի կիրառումից հետո հաջորդ քայլն է:
Համայնքների պալատում այդ նորարարությունը բացասաբար են ընդունել: Պատգամավորները կարծում են, որ այդ տեխնոլոգիան հղի է պոտենցիալ սոսկալի հետևանքներով:
Բերտն իր հերթին հայտարարել է, որ չի աջակցում նման տեխնոլոգիաների ուղիղ արգելքի ՄԱԿ-ի կոչին: Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ այդ ռոբոտները միևնույն է՝ միշտ կգտնվեն մարդու վերահսկողության ներքո:









































