«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:
«Կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի հունիսը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Նախորդ մրցաշրջանում Ռեշֆորդը 11 հանդիպում է անցկացրել «Յունայթեդ»-ի կազմում` դառնալով 5 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ: