Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հասցեին։
«Սիմեոնեն «Ատլետիկո»-ում անում է բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս։ Այդուհանդերձ, «Ատլետիկո»-ն լավ է խաղում։ Հիանում եմ Սիմեոնեի կատարած աշխատանքով։ Ֆուտբոլիստները կարողանում են «փակվել» ու արագ հակագրոհել»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է վաղը՝ մայիսի 28-ին։ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում հանդիպելու են «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն։










































