Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: