«Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված են իր ծառայություններով:
«Իսկապես, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը հետաքրքրված են իմ ծառայություններով: Ինքս ցանկանում եմ հնարավորինս արագ լուծում տալ տեղափոխությանս հարցին: Ես դեռևս գործող պայմանագիր ունեմ «Մալագա»-ի հետ:
Հասկանում եմ, որ թե´ «արքայական ակումբ»-ը, թե´ «քաղաքայիններ»-ը հզոր թիմեր են: Ես կցանկանայի ընտրել իմ և «Մալագա»-ի համար լավագույն տարբերակը»,- նշել է Իսկոն:









































