Համացանցում թվայնացված ձևաչափով հրապարակվել է ԱՄՆ առաջին նախագահների պատմական փաստաթղթերի հավաքածուն: Այս մասին հաղորդում է ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչության կայքը:
Ներկայացված նյութերը պատմաբանների և խմբագիրների 50 տարվա աշխատանքի արդյունքն են, որոնք մեկ հավաքածուի մեջ են հավաքել ԱՄՆ առաջին նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Ջոն Ադամսի, Թոմաս Ջեֆերսոնի, Ջեյմս Մեդիսոնի և այնպիսի հայտնի քաղաքական գործիչների նամակագրությունը, կարգադրություններն և օրագրային գրառումները, ինչպիսիք են՝ Բենջամին Ֆրանկլինը, Ալեքսանդր Համիլթոնը:
Նախագիծը գործարկվել է հունիսի 13-ին: Կազմակերպության կայքում 242 բաժիններում հավաքված է ավելի քան 119 հազար փաստաթուղթ:
Բացի նամակներից, որոնցում ամերիկացի քաղաքական գործիչները իրենց հայացքներն են ներկայացնում այս կամ այն պատմական իրադարձության վերաբերյալ, հրապարակված օրագիրները մանրամասներ են բացահայտում պատմական հայտնի կերպարների անձնական կյանքի մասին: Մասնավորապես, ներկայացված են Ջեյմս Մեդիսոնի տեսակետը ստրկության մասին, Բենջամին Ֆրանկլինի տեսակետը՝ հնդկահավի, Ջորջ Վաշինգտոնի՝ ատամների հետ ունեցած խնդրի մասին և այլն:









































