Twitter միկրոբլոգերի ծառայությունն իր օգտատերերի առաջ բացել է սեփական էջն ուսումնասիրողների ռեակցիային ծանոթանալու հնարավորությունները՝ հաղորդում է The Next Web-ը: Սակայն հունիսի 13-ին ընկերությունն անջատել է դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելու հանարավորությունը:
Twitter-ը ցուցադրել է, թե քանի օգտատեր է գրանցվել և հրաժարվել գրանցումից այս կամ այն օրը, ինչպես նաև՝ ռեթվիթների քանակը: Բացի այդ, եթե օգտատերը հրապարակել է հղումը, վիճակագրության էջում հնարավոր է տեսնել, թե քանի մարդ է այն դիտել:
Ինչպես նշում է The Next Web-ը, մինչ այդ վիճակագրությունը կարողանում էին տեսնել միայն գովազդատուները: Մյուս օգտատերերի համար ծառայությունը հասանելի է դարձել պաշտոնական հայտարարության հրապարակումից հետո: