Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հերքել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն թիմի դարպասապահ Սամիր Հանդանովիչի տրանսֆերի դիմաց 23 մլն եվրո է առաջարկել:
«Հանդանովի՞չը. առաջարկներ չենք ստացել: Իսկ ինչ վերաբերում է մեր ծրագրերին, ապա մենք պատրաստվում ենք համալրել պաշտպանության գիծը»:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից հետո «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը փոխելու է ակումբային գրանցումը:







































