«Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա հայրը` Խորխե Օրասիո Մեսսին հանդես են եկել հայտարարությամբ և մեկնաբանել հարկերից խուսափելու մեջ իրենց հասցեագրված մեղադրանքները:
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկությունների համաձայն` Մեսսին և նրա հայրը թաքցրել են հարկային մարմիններից շուրջ 4 մլն եվրո: Բողոքն արդեն դատարան է ներկայացված:
«Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ իսպանական հարկային մարմինները հայց են ներկայացրել դատարան: Զարմացած ենք, քանի որ երբեք խախտումներ չենք արել: Միշտ կարգապահ ենք եղել և կատարել մեր հարկային պարտավորությունները»,- նշվում է Մեսսիի` Facebook-ի պաշտոնական էջում:









































