Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով` Անգլիայում «Մեծ քառյակ»-ն այլևս գոյություն չունի և յուրաքանչյուր ակումբ կարող է մեծ գումար ծախսել տրանսֆերներ իրականացնելու համար:
«Եկեք հետ նայենք դեպի մրցաշրջանի սկզբնամասը: Բոլորը սպասում էին, որ «Չելսի»-ն չեմպիոն կդառնա, իսկ երկրորդ տեղը կզբաղեցնի «Մանչեսթեր Սիթի»-ն: «Լեսթեր»-ի մասին խոսելիս ցանկացած փորձագետ կնշեր Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու հանգամանքը: Սակայն կանխատեսումները չիրականացան:
«Մեծ քառյակ»-ն այլևս գոյություն չունի Անգլիայում: «Վեսթ Հեմ»-ը, «Տոտենհեմ»-ը… յուրաքանչյուր ակումբ ի վիճակի է զարմացնել: Եկեք չմոռանանք, որ «Լեսթեր»-ն ամենևին աղքատ ակումբ չէ: Պարզապես, այն հաջողության հասավ նվազագույն ռեսուրսներով` Եվրոպայում դառնալով լավագույնը «արժեք-որակ» հարաբերակցության ցուցանիշով»- FourFourTwo-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:









































