Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հեռուն չնայելով՝ մեր հզոր արդյունաբերությունը փոշիացրեցինք. պատերազմը թելադրում է, որ խնդիրը լուծենք

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն օրերս քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի և Ռուբիկ Հակոբյանի կողմից ներկայացված Զինապարտության մասին և Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վարբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու նպատակով տարկետում ստանալու իրավունքը և 18 տարին լրացած բոլոր արական սեռի ներկայացուցիչներին զորակոչել բանակ: Առաջիկա տասնօրյա ժամկետում պատրաստ կլինի Կառավարության փաթեթը:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց ՀՀ ԳԱ ակադեմիկոս հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի հետ:

«Իհարկե, լավ կլիներ օրենքը շարունակեր գործել և հատկապես տաղանդավոր երիտասարդները ստանային հնարավորություն՝ շարունակելու գիտությամբ զբաղվել և հասնել արդյունքների, մանավանդ որ մեր երկրի հզորացման համար նույնպես գիտության զարգացում է պետք:

Բայց դրա հետ մեկտեղ նեգատիվ երևույթներ կան, առանձին դեպքերում ասպիրանտուրա են ներթափանցում ոչ այն մարդիկ, որոնք պետք է ասպիրանտուրա ընդունվեն: Լավ կլիներ, որ օրենքից շեղումներ չլինեին»,- նշեց Յուրի Սուվարյանը և հավելեց, որ այս պահին չի կարող առաջարկել ունիվերսալ մի մոդել, որը տաղանդավոր երեխաներին հնարավորություն կտա սովորելու, ուսումը շարունակելու և միաժամանակ բացառելու կոռուպցիան:

Ակադեմիկոսը կարևորեց մեր երկրում ռազմական արտադրության, մեքենաշինության, սարքաշինության, գործիքաշինության զարգացումը. «Եթե մենք ցանկանում ենք ունենալ անկախ պետություն, դրա համար անպայմանորեն պետք է ունենանք հզոր արդյունաբերություն և հատկապես բանակը զինելու համար անհրաժեշտ զինտեխնիկա»:

Նրա խոսքով՝ չի կարելի սպասել, որ Ռուսաստանը կամ այլ երկիր մեզ զենք մատակարարի, մենք ինքներս պետք է ունենանք, իհարկե որոշ բաներ կարող ենք նաև գնել, իսկ սա շատ լուծելի խնդիր է»: Ըստ ակադեմիկոսի՝ քառօրյա պատերազմը թելադրեց, որ այս խնդիրներին անհրաժեշտ է լուծում տալ. «Դրա համար պետք է ինտեգրվեն գիտությունը և արտադրությունը, պետք է ապահովվի պետություն-մասնավոր հատված համագործակցությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում