Ինչպես գիտեք, «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 0:4 հաշվով առավելության է հասել Դանիայի հավաքականի նկատմամբ: Այսօր՝ Երևանի ժամանակով 06:30-ին, մեր ազգային ընտրանին ժամանեց հայրենիք:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Ինչ որ պետք է անեինք, արեցինք վերջապես: Մալթայի հավաքականի դեմ խաղը դժբախտ դեպք էր: Նման բան պետք է չլիներ: Ոչ մի պատճառ չկա, ուղղակի այդպես ստացվեց: Մենք մարզիչներով ու ֆուտբոլիստներով միասնական եղանք և գիտեինք, որ այս խաղից շատ բան է կախված: Հանդերձարանում տիրող մթնոլորտը միշտ լավ է եղել: Հաղթանակի սպասում էի, բայց ոչ նման հաշվով:






































