Մադրիդի «Ռեալ»-ն արդեն երկար ժամանակ հետաքրքրվում է «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով, բայց կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ:
« «Ռեալ»-ում միշտ հանդես են եկել աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Մենք լավ հարաբերություններ ունենք լոնդոնյան ակումբի հետ, բայց սկզբում պետք է որոշել, թե ով է լինելու ակումբի նոր գլխավոր մարզիչը»,- Marca-ի հետ զրույցում նշել է «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Դա նույնն է, որ ունենաս թենիսի թիմ և այդ գումարները ծախսես Ռաֆայել Նադալի տեղափոխության նպատակով: Բեյլի կարգի ֆուտբոլիստի համար պատրաստ եմ վճարել ցանկացած գումար:
Չեմ ցանկանում երկար խոսել Բեյլի մասին: Հիմա նա «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ է: Ես լավ եմ ճանաչում նրանց նախագահին՝ Դենիել Լևիին: Նա չի սիրում նման խոսակցություններ»,- հավելել է Պերեսը:








































