«Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան չի տեղափոխվի «Բարսելոնա» կամ «Նապոլի»: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը:
«Վերջերս Ռեյնան բավականին պարզ արտահայտվեց: Նա չի տեղափոխվի «Բարսելոնա» կամ «Նապոլի»: Պեպեն, իհարկե, վստահ է, որ Ռաֆայել Բենիտեսը հզոր մասնագետ է: Բայց Ռեյնայի տեղը «Լիվերպուլ»-ում է»,- ասել է գործակալը:
Հիշեցնենք` Ռեյնան հայտնել էր, որ չի խաղա այնքան ժամանակ, քանի դեռ «կապտանռնագույններ»-ի կազմում է Վիկտոր Վալդեսը:









































