Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության է հասել «Ռայո Վալեկանո»-ի նկատմամբ: Միակ ու հաղթական գոլը խփել է Գարեթ Բեյլը:
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել ուելսցի հարձակվողի խաղը:
«Ուրախ եմ Գարեթի համար: Դժվար է, երբ դու հաճախ ես վնասվածքներ ստանում: Շատ երջանիկ եմ, որ նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Բեյլը կարող է նույն մակարդակի ֆուտբոլ խաղալ, ինչ Ռոնալդուն: Թիմի առաջատարներից մեկի հաղթական գոլը լավ նշան է Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը: