Monday, 29 04 2024
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան

Իվետա Մուկուչյանը ներկայացնում է LoveWave-ի նոր քավրը` էթնիկ մոտեցմամբ, ջազ- ռոքային էլեմենտներով

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցույթին ընդառաջ ներկայացրել է իր LoveWave երգի նոր քավր տարբերակը: Էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով քավրն իրականացվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի եւ Իվետա Մուկուչյանի համատեղ աշխատանքի արդյունքում: Ինչպես տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, Իվետա Մուկուչյանի խոսքով` երգի նոր տարբերակը ամբողջությամբ այլ զգացողություններ է իր մեջ արթնացնում, նոր ու ազատ վիճակ: «Երբ որոշեցինք, որ մրցութային մեր երգը ցանկանում ենք նաեւ նոր տարբերակով ներկայացնել, միանգամից եկանք այն եզրահանգման, որ այս տարբերակում անհրաժեշտ է ներառել հայկական էլեմենտներ: Հենց այդ պատճառով էլ սկսեցինք համագործակցել «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հետ եւ պետք է ասեմ, որ այս համագործակցությունն ուղղակի հիանալի ստացվեց»,- նշ ում է Իվետա Մուկուչյանը` հույս հայտնելով, որ այս տարբերակը եւս կսիրվի` ներառելով այլ երաժշտական ճաշակ ունեցող երաժշտասերներին:

Միքայել Ոսկանյանի խոսքով` չափազանց հաճելի է համագործակցությունը Իվետա Մուկուչյանի նման պրոֆեսիոնալ երգչուհու հետ: «Մեզ համար շատ հետաքրքիր էր նման աշխատանքը, մեզ համար էլ նորույթ էր: Երբ լսեցինք երգը, կասկածներ ունեինք, թե ինչպես կարելի է նոր տարբերակ ստանալ, բայց որոշ ժամանակ անց, փորձերի ընթացքում որոշեցինք այնպես կառուցել երգի սխեման, որ լինի տարբերվող, սակայն նաեւ հիշեցնի երգի օրիգինալ տարբերակը»,- նշում է Միքայել Ոսկանյանը:

Առաջիկա օրերին կհրապարակվի նաեւ LoveWave երգի ռեմիքսը:

Մայիսի 1-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստան յան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ, որտեղ արդեն նախատեսված են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում