Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին հայտարարել է, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը, չնայած, որ իր ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Չեմ պատրաստվում հեռանալ ակումբից: Ուրախալի է, որ իմ ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն, բայց ես ցանկանում եմ մնալ «Միլան»-ում:
Թիմակիցներս և գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին աջակցում են ինձ: Նրանց շնորհիվ եմ Իտալիայի հավաքականում հանդես գալու հնարավորություն ստացել»,- հայտարարել է Էլ-Շարավին:










































