Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:
Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ չէ Լեհաստանի ազգային ընտրանու հարձակվողի տրանսֆերի դիմաց 30 մլն եվրո վճարել և հուսով է, որ դորտմունդյան ակումբը զիջումների կգնա:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին հայտարարել էր, որ մտադիր է փոխել ակումբային գրանցումը: Գերմանական ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ հարձակվողը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»:









































