«Բոլոնիա»-ի կիսապաշտպան Ալեսանդրո Դիամանտին, ամենայն հավանականությամբ, իր մարզական կարիերան կշարունակի «Միլան»-ում: Այդ մասին տեղեկացնում է La Repubblica-ն:
Ըստ հանդեսի՝ «Միլան»-ի ղեկավարությունը պատրաստվում է ձեռք բերել տաղանդավոր իտալացու իրավունքներն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սպասվում է, որ «ռոսոներիներ»-ը 10 մլն եվրո կվճարեն Ալեսանդրոյի տեղափոխության դիմաց, սակայն նշված գումարը պետք է վճարվի մինչև հուլիսի 15-ը:
Հավելենք, որ խաղացողի ծառայություններով հետաքրքվում էին նաև «Յուվենթուս»-ը և «Ինտեր»-ը:









































