Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 30-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ նախկինում նախատեսվել էր խաղն անցկացնել Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ապրիլի 30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 19:00-ին: Այդ խաղում պարտության դեպքում «Փյունիկ»-ը զգալիորեն կնվազեցնի չեմպիոնության համար պայքարելու հավանականությունը:
Ապրիլի 30-ին կայանալիք 24-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Բանանց» և «Միկա»-«Շիրակ» հանդիպումները: