ԱՄՆ-ի գլխավոր թատերական՝ «Թոնի» մրցանակը կհանձնվի Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին՝ Բրոդվեյին աջակցելու համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
«Նյու Յորքը Նյու Յորք չէր լինի առանց Բրոդվեյի»,- ասվում է Բլումբերգի անունից մամլո հաղորդագրությունում, որը տարածվել է շաբաթ օրը,- «Տեղի թատերական հասարակությունը հանդիսանում է բեմի վրա և վարագույրի հետևում գտնվող հազարավոր մարդկանց գործատուն, այն օգնում է նաև ռեստորաններն ու հյուրանոցները մարդկանցով լցնելուն»:
Մրցանակաբաշխությունը կկայանա այսօր:









































