Ստոկհոլմում այսօր կայանալու է արքայադուստր Մադլենի և բրիտանական ծագում ունեցող ամերիկացի գործարարար Քրիստոֆեր Օ’Նիլի հարսանեկան արարողությունը, հաղորդում է BBC-ն:
30-ամյա արքայադուստրը Շվեդիայի մայրաքաղաք է ժամանել Նյու Յորքից, որտեղ երկու տարի առաջ ծանոթացել է ապագա ամուսնու հետ:
Միջոցառումն այնքան մասշտաբային չի լինի, որքան 2010թ. նրա քրոջ` Վիկտորյայի հարսանիքը:
Թագավորական ընտանիքը, մասնավորապես Վիկտորյա արքայադուստրը մեծ ժողովրդականություն են վայելում շվեդների շրջանում: Մադլենը` Կառլ Գուստավ թագավորի և թագուհի Սիլվիի կրտսեր դուստրն է:









































