Երկար ընդմիջումից հետո թողարկելով իր նոր ալբոմը՝ Ջասթին Թիմբերլեյքն ամեն դեպքում չի թողնում կինոարտադրությունը: Ցուցադրվել է նրա մասնակցությամբ Runer, Runer ֆիլմի թրեյլերը, հաղորդում է spletnik-ը:
Ֆիլը վարձույթի կհանվի սեպտեմբերին: Սյուժեի համաձայն` քոլեջում ուսումը վճարելու համար Ռիչին, որին մարմնավորում է Թիմբերլեյքը, որոշում է առցանց մոլի խաղերով զբաղվել: Դա նրան այնքան էլ չի օգնում, և Ռիչին որոշում է լրջորեն զբաղվել խաղային բիզնեսով:
Ռիչին ժամանում է Կոստա Ռիկա, որտեղ ծանոթանում է Այվանի` մոլախաղերի իսկական վարպետի հետ: Վերջինիս մարմնավորում է Բեն Աֆլեքը: Սկզբում նա օգնում է անփորձ ընկերոջը, սակայն պարզվում է, որ Այվանն այդքան էլ բարի չէ, ինչպիսին թվում էր:
Ֆիլմի ռեժիսորը Բրեդ Ֆուրմանն է, իսկ պրոդյուսերներից մեկը՝ Լեոնարդո Դի Կապրիոն:









































