«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կկարողանա օգնել իր թիմին «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Կոլումբիայի և Էկվադորի ընտրանիներին դեմ կայանալիք հանդիպումներում: Ըստ տեղեկատվական գործակալությունների` կատալոնական թիմի բժշկական անձնակազմը թույլատրել է Մեսսիին մասնակցել այդ խաղերին:
Վերջնական որոշումը, սակայն, կկայացնեն Արգենտինայի հավաքականի բժիշկները:
Հիշեցնենք, որ աջ ազդրի մկանների վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը ստիպված է եղել բաց թողնել Իսպանիայի առաջնության վերջնամասը:








































